38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կայացավ Հրայր Ճեպեճյանի գրքի շնորհանդեսը

Կայացավ Հրայր Ճեպեճյանի գրքի շնորհանդեսը
17.04.2024 | 11:02

ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի և Վ. Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ Աստվածաշնչային ընկերակցության Արաբական Ծոցի երկրների ընդհանուր քարտուղար, դոկտոր Հրայր Ճեպեճյանի (Քուվեյթ) «Հայկական ազգագրական պատկերներ.տեսիլք, կամք եւ հույս» գրքի շնորհանդեսը:

Կենտրոնի տնօրեն, ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը նկատեց՝ միջոցառման գլխավոր հանձնառությունը մանկավարժ ուանողներին հասու դարձնել Սփյուռքի մշակութային և կրթական նկարագրին՝ ընդգծելով գրքից ածանցվող հավաքական այն ուժը, որը միավորում է հայրենիքի և Սփյուռքի մշակութային արժեքները:

Պրոֆեսորը նշեց այն խանդավառությունը, որ առաջացրել է գիրքը շաբաթներ առաջ Բեյրութում, ուր կազմակերպված շնորհանդեսի գլխավոր բանախոսն է եղել:

Հանդիսությունը Տերունական աղոթքով սկսեց և Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությունը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Զաքարիա Ծայրագույն Վարդապետ Բաղումյանը:

Անդրադառնալով գրքի՝ «Տեսիլք, կամք և հույս» խորագրի իմաստներին, նա այդ հասկացությունները կապեց մեր անցյալի ու ներկայի մարտահրավերների հետ: Հայր Զաքարիան խոսեց Հրայր Ճեպեճյանի հոդվածներում ինքնության հարցադրումների, Սփյուռքում հայ եկեղեցու դերակատարության մասին, որ այս գրքի կարևոր դրվագներից է:

Շնորհավորական իր խոսքում ՀՀ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Անահիտ Ասատրյանն ընդգծեց Հրայր Ճեպեճյանի դերը Մերձավոր Արևելքի երկրների համայնքների հետ մեր երկրի հարաբերությունները սերտացնելու գործում:

Ավետիսյան կրթահամալիրի տնօրեն Մելանյա Գեղամյանն էլ նկատեց՝ գիրքն ավելի հպարտություն է ներշնչում մեր հայ արմատի և ավանդների նկատմամբ՝ դա պայմանավորելով Ճեպեճյան ընտանիքի տարբեր սերունդների դաստիարակությամբ։ Նա ընդգծեց նաև այն մարդկային ու քրիստոնեական հատկանիշները, որ գալիս են գերադաստանից:

Արցախի պատմագիտական թանգարանի տասնամյակների փորձ ունեցող տնօրեն Մելանյա Բալայանն իր գործունեության ընթացքում շատ է շփվել սփյուռքահայության հետ և ցավով արձանագրել հայերենի նահանջը․«Հրայր Ճեպեճյանի գրքում էլ կան ինքնության շուրջ այս մտահոգությունները։ Գիրքը մեր մասին է և ուղերձ է բոլորիս՝ շարունակելու հայկական կեցությունը»։

Հայ նոր և նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, «Սփյուռք» կենտրոնի գիտաշխատող Քնարիկ Աբրահամյանն անդարադարձավ գրքի «Ազգագրական պատկերներ» խորագրին, հեղինակի թեմատիկ նախասիրություններին և նրա ներաշխարհում մարդու ու հայի որոնումների հատկանիշներին: Նույն ամբիոնի դոցենտ Աննա Սարգսյանի քննության տեսադաշտում էլ Հրայր Ճեպեճյանի՝ սփյուռքահայության դիմագրաված մարտահրավերների, ազգային խնդիրների շուրջ մտորումներն էին։

Զեկույցով հանդես եկավ Բանասիրական ֆակուլտետի ուսանող Մարինե Քոչարյանը, ով առանձնացրել էր Ճեպեճյանի հայրենասիրական ու քրիստոնեական ծառայության կերպերը:

Շնորհավորական խոսքում Սուրեն Մակարյանն ընդգծեց «տեսիլք, կամք և հույս» երրորդության կարևորությունը, ինչի շնորհիվ պիտի կարողանանք հայրենիքը և եկեղեցին ամուր պահել:

Շնորհանդեսին ներկա էր նաև գրքի խմբագիր, դոկտոր Արտա Ճեպեճյանը, որը նաև Հրայր Ճեպեճյանի կինն է: Նա խոսեց այն դժվարությունների մասին, որ աշխատանքի բերումով կարողացել են հաղթահարել երկուստեք՝ գիրքը լույսընծայելու ճանապարհին:

Բանասիրական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աշոտ Գալստյանն ափոփիչ խոսքում նկատեց՝ ուսանողները հայրենասիրական մի նոր դաս ստացան:

Միջոցառման ավարտին շնորհակալական խոսք ասաց նաև գրքի հեղինակ Հրայր Ճեպեճյանը: Նա իր գոհունակությունը հայտնեց միջոցառումից, հատկապես՝ ուսանողներից, որոնց առիթ է ունեցել նաև դասավանդելու․ ներկաներին մակագրեց գրքից շուրջ չորս տասնյակ օրինակ:

Մանրամասները՝ այստեղ։

Դիտվել է՝ 3020

Մեկնաբանություններ